«Դիմակահանդես` երեսպաշտության այն հրապարակում, ուր ժամանակին սեր էր ու համերաշխություն». Միքայել Նահապետյան
![]() 200 Հինգշաբթի, 21 դեկտեմբերի, 2023 թ., 00:18 «Զանք» շարժման առաջնորդներից Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսպես է ավարտվում պատմությունը: Առանց հատուկ լացուկոծի։ Եվ նույնիսկ՝ հրավառություններով: Խաչատրյանի «Դիմակահանդեսի» հնչյունները լցվում են երեք ամիս առաջ իր գոյության ընթացքի ամենամեծ ողբերգությունն ապրած պետության գլխավոր հրապարակ: Դիմակահանդես՝ երեսպաշտության այն հրապարակում, ուր ժամանակին սեր էր ու համերաշխություն: Հիմա սերը զտել են հրապարակից, և համերաշխության դրոշից մնացել է դրոշաձողը՝ որպես նախընտրական մուրճի կեղտոտ մի պոչ: Եվ արդեն որերորդ անգամ մենք վերադառնում ենք արատավոր շրջանի այն ելակետին, որտեղից բոլոր սրիկայությունների արդարացումները հանգում են երեխա պահելու փաստարկին, մեկնաբանելով՝ «տոն է պետք երեխաներին»: Տոնեք, ի սեր Աստծո: Տոնեք ձեր տներում, բայց մի մոռացեք, որ կան երեխաներ, որոնց հրավառության այդ ձայները հիշեցնում են ընդամենը երեք ամիս առաջ տեղի ունեցած մի ուրիշ պայթյունի մասին: Մեծ պայթյուն, որ ոչ թե կյանք ծնեց, այլ մահեր, որ կլանեց այդ երեխաների բաժին ձմեռպապիներին ու ձնեմարդուկներին, կլանեց այն տունը, որի ծխնելույզով պիտի իջներ երազանքներ կատարող Ձմեռ պապը, կլանեց հրաշքների հանդեպ հավատն առհասարակ: Ուրախանալը մեղք չէ, բոլորս էլ ունենում ենք ուրախության պահեր: Բայց պետական հովանավորությամբ, հանրային միջոցներով, երկրի սրտում հանրային տոնախմբությունը անմեղ ուրախության մասին չէ, այլ սարսափելի մի ուրիշ բանի, որ կհասկացվի, երբ կբացվի գաղթի հաջորդ ճանապարհը, և այդ ճանապարհին մարդիկ որբերի բերանից հացի փշուր խլելու հերթում պատրաստ կլինեն խեղդել իրար: Այսպես է ավարտվում պատմությունը: Առանց հատուկ լացուկոծի: Եվ նույնիսկ հրավառություններով»: Աղբյուրը` Միքայել Նահապետյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
