«Գործազուրկ դայակներ կան, ուզում ենք աշխատանքի տեղավորե՞լ». Նիկոլ Փաշինյան
![]() 242 Հինգշաբթի, 21 դեկտեմբերի, 2023 թ., 11:30 Կառավարությունը քննարկում է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն ստացած՝ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ծնողներին մինչև երեք տարեկան երեխայի խնամքն իր բնակության վայրում չհաշվառված անձի՝ դայակի կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության միջոցով կազմակերպելու հարցը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց. «Ասվում է՝ եթե դայակ ենք վարձում, պիտի նույն հասցեում հաշվառված չլինի: Կարծում եմ՝ կարող ենք բացառություն անել: Մեր շահառուն երեխան է, ինչքան լավ պահեն նրան, էնքան լավ: Եթե հանգամանքն էնպիսին է, որ նրա հարազատներից որևէ մեկը դա անի, ի՞նչն է վատ: Գործազուրկ դայակներ կան, ուզում ենք աշխատանքի տեղավորե՞լ, դա՞ է մեր խնդիրը, կարծում եմ՝ ո՛չ, մեր խնդիրն է, որ երեխան հնարավորինս լավ ծառայություն ստանա, եթե անգամ այն պիտի տատիկը մատուցի. շատ լավ: Ընտանիքում ծնվել է երեխա, մայրն ուզում է աշխատել, տատիկը մի տեղ աշխատում է՝ 80 հազար դրամով, երբ այս հնարավորությունը տալիս ենք, նա դուրս է գալիս աշխատանքից, գալիս, թոռնիկին է պահում, եկամուտն էլ չի կորցնում, թափուր աշխատատեղում էլ ուրիշ մարդ է աշխատում»,- ասաց Փաշինյանը: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
