Փաշինյանը հրապարակեց գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման չափը
![]() 205 Հինգշաբթի, 21 դեկտեմբերի, 2023 թ., 11:54 «2021-ից սկսել ենք գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման գործընթաց, որը շարունակվելու է: Որոշել էինք և իրականացրել, որ ատեստավորման արդյունքում տեղի կունենա բարձրացումը»,- այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետը: Փաշինյանը նշեց, որ երեկ ԳԱԱ-ում հրապարակել է, թե գիտաշխատողների աշխատավարձերը 2018-ի համեմատ ինչքան են բարձրանալու 2024-ից. «Իմ ձեռքի տակ է նաև 2025-ի հունվարի 1-ից բարձրացման սանդղակը. լաբորանտ ճարտարագետների աշխատավարձը 2024-ին 2018-ի համեմատ կբարձրանա 78 տոկոսով, իսկ 2025-ին այդ բարձրացումը կկազմի 105 տոկոս: Ավագ լաբորանտի ու ավագ ճարտարագետի աշխատավարձը 2018-ի համեմատ 2024-ին կբարձրանա 105 տոկոսով, իսկ 2025-ից՝ 135 տոկոսով: Կրտսեր գիտաշխատողի աշխատավարձը 2024-ից կբարձրանա 110 տոկոսով, 2025-ից՝ 145 տոկոսով: Գիտաշխատողի աշխատավարձը 2024-ին կբարձրանա 154 տոկոսով, 2025-ից՝ 205 տոկոսով: Ավագ գիտաշխատողի աշխատավարձը՝ 2024-ից՝ 203 տոկոսով, 2025-ից՝ 246 տոկոսով: Առաջատար գիտաշխատողի աշխատավարձը՝ 267 տոկոսով, 2025-ից՝ 288 տոկոսով: Գլխավոր գիտաշխատողի աշխատավարձը 2024-ից՝ 262 տոկոսով, 2025-ից՝ 300 տոկոսով: Գիտական խմբի ղեկավարի աշխատավարձը 2024-ից՝ 171 տոկոսով, 2025-ից՝ 217 տոկոսով: Գիտական ստորաբաժանման ղեկավարի աշխատավարձը 2024-ից կբարձրանա 218 տոկոսով, 2025-ից՝ 238 տոկոսով: Հիշեցնեմ՝ տոկոսները պետք է համեմատել 2018-ի հետ»,- ասաց վարչապետը: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
