«Գլխավոր դատախազը ձեր ընկերուհին է, կմիջնորդե՞ք ընդունել գերիների հարազատներին». լրագրողները՝ Մանասյանին
![]() 181 Հինգշաբթի, 21 դեկտեմբերի, 2023 թ., 13:00 «Գերիների, անհետ կորածների հարազատները Կառավարության շենքի մոտ են, տևական ժամանակ է՝ նրանց որևիցե մեկը չի ընդունում՝ ո՛չ Փաշինյանը, ո՛չ Գլխավոր դատախազը: Դուք զրուցե՞լ եք նրանց հետ, կամ հնարավո՞ր է միջնորդեք տվյալ կառույցներին՝ հարցն ուշադրության կենտրոնում պահելու համար, հատկապես, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ձեր ընկերուհին է, կարող է ձեզ լսել»,- Կառավարության նիստից հետո, դիմելով ՄԻՊ Անահիտ Մանասյանին, ասացին լրագրողները: Մանասյանն ասաց, որ ինքը հանդես է գալիս որպես Մարդու իրավունքների պաշտպան, ունի լիազորություններ, որի շրջանակներում պետական մարմիններին նաև առաջարկություններով ու գործողություն իրականացնելու պահանջներով է դիմում: «Անհետ կորած զինծառայողների հարազատներին պարբերաբար ընդունում եմ, այս փուլում հստակեցնում ենք ոչ թե գլոբալ հարցադրումները, այլ՝ առանձնացնում ենք յուրաքանչյուր հարազատի մտահոգությունը՝ դետալային առումով հասկանալու՝ կոնկրետ դեպքում խնդիրը որն է»,- նշեց նա: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
