Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Ո՛չ թալանին» բողոքի ակցիան՝ ուղիղ միացմամբ

«Ո՛չ թալանին» բողոքի ակցիան՝ ուղիղ միացմամբ
213
Հինգշաբթի, 21 դեկտեմբերի, 2023 թ., 14:00

«Մայր Հայաստանը» շարունակում է «Ո՛չ թալանին» խորագրով բողոքի և իրազեկման ակցիաները: «Երևանի իշխանությունները՝ ՔՊԿ+«Հանրապետություն» կոալիցիան, որոշել են կտրուկ թանկացնել մի շարք տեղական տուրքեր և վճարներ: Խոսքը միայն տխրահռչակ կարմիր կետագծերով առանձնացված ավտոկայանատեղիների ավելի քան 13 անգամ թանկացման մասին չէ: Ֆինանսական բեռ են ուզում ավելացնել փոքր ու միջին բիզնեսի տարբեր տեսակների վրա:
«Մայր Հայաստանը» դեմ է այդ մոտեցմանը և դեկտեմբերի 19-ից Երևանում իրականացնելու է իրազեկման ու բողոքի ակցիաներ: Ակցիաները կլինեն ամենօրյա և կիրականացվեն մայրաքաղաքի տարբեր հատվածներում»,- ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել շարժումը: