Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Հայ ազգն ունի ընդամենը 3 թշնամի». Հակոբ Ճաղարյան

«Հայ ազգն ունի ընդամենը 3 թշնամի». Հակոբ Ճաղարյան
274
Ուրբաթ, 22 դեկտեմբերի, 2023 թ., 00:36

ՀՀ վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք և մեր թշնամիները կամ շրջիկ կրկեսի թեորեմը
Հայ ազգն ունի ընդամենը 3 թշնամի:
Թվարկեմ վերջից՝
3. թուրքերը
Նրանք նպատակ ունեն մեզ ոչնչացնելու: Ֆիզիկապես, և, որ իրենց համար ավելի կարևոր է՝ որպես պետություն:
Բայց նրանք դա չեն էլ թաքցնում
2. ռուսաստանը
Էդ պետությունը գոնե վերջին 150 տարվա ընթացքում ներկայանում ա որպես մեր բարեկամ, մեր պաշտպան (ռուսը չլինի՝ թուրքը մեզ կուտի), ինտեգրումա մեզ (բնակչությանը) իր կազմում, կազմավորում ա իրեն հպատակ կառավարություններ, ու առանց աչքը թարթելու տիրանում ա Հայաստանի ողջ տնտեսությանը...
Ինչը նրան հնարավորությյն ա տալիս իրեն հարմար ժամանակ, իրեն հարմար պայմաններով մեզ օգտագործի՝ որպես իր համար էդ պահին ձեռնտու ինչ-որ գործարքի մանրադրամ.
Ու, մեծ հաշվով, անում ա նույնը, ինչ կետ 3-ում նշված թշնամին
1. ՄԵՆՔ
Որ էդ ամենը արդեն դար ու կես տեսնելով, ոչ մի եզրակացության ՉԵՆՔ ԳԱԼԻՍ:
Ոչ մի այլ տարբերակ չենք դիտարկում մեր արտաքին ու ներքին քաղաքանության, ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԻ ձևակերպման, ինքնապաշտպանության համակարգի ձևավորման... մեջ
Խոսքս անհատների մասին չի:
Անհատներն Ազգային գաղափարախոսության կրողներ, ու ձևավորման աջակից կարող են լինել, բայց ո՜չ անհատ ձևավորողներ:
Էս ա պատճառը, որ տարիներ շարունակ իշխանությունը լցվել ա ծաղրածուներով, մինչև ամբողջությամբ չի դարձել շապիտո՝ շրջիկ կրկես»:

Աղբյուրը`   Հակոբ Ճաղարյան