Վառվեցին Գյումրու` տարածաշրջանում ամենաբարձր բնական տոնածառի լույսերը
![]() 327 Ուրբաթ, 22 դեկտեմբերի, 2023 թ., 23:48 Այսօր ուշ երեկոյան վառվեցին Գյումրու գլխավոր տոնածառի լույսերը, հայտնում են համայնքապետարանից: «Լույսերի վառմանը զուգահեռ տեղի ունեցավ նաև Գյումրու կենտրոնական հրապարակում կազմակերպվող ամանորյա տոնավաճառի (Christmas market)-ի բացումը: Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը լրագրողների հետ զրույցի ասել է. «Տոնածառի լույսերը վառեցինք, այսքան մարդ է հավաքվել, տեսաք, Աստծո կամոք էր, ձյուն եկավ, առատություն է: Հուսով ենք, 2024-ին ավելի շատ աշխատանքներ կկարողանանք իրականացնել: Խաղաղություն, առողջություն, միասնականություն լինի, թև թիկունքի տանք, բոլորս միասին մեր երկիրը, մեր քաղաքը շենացնենք: Անցած տարվա համեմատ 1.5 մլն-ով պակաս ենք արել, բայց հաջորդ տարի փոխելու ենք, մասնագետներ ենք հրավիրելու քաղաքի ամբողջական դիզայնի համար: Տարածաշրջանում միակ բնական տոնածառն է այս բարձրության: Հաջորդ տարի էլի բնական տոնածառ ենք ունենալու, ինժեներական, դիզայներական լուծումներով ենք փոխելու»: ![]() |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
11802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11201:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14500:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
191Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
213Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
146Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
273Երեկ, 23:12

