Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Սպասվում է ձյուն

Սպասվում է ձյուն
219
Շաբաթ, 23 դեկտեմբերի, 2023 թ., 08:30

Ուշադրություն
Դեկտեմբերի 23-ին և 24-ին կեսօրից հետո՝ դեպի երեկո Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց ձորում, Սյունիքի նախալեռներում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում քամու ուժգնացում 20-25մ/վրկ, բուք, ճանապարհներին մերկասառույց։ Երևանում սպասվող տեղումները բարձրադիր գոտում կլինեն թաց ձյան, ցածրադիր գոտում՝ ձնախառն անձրևի տեսքով։

Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 23-24-ին, 25-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ թաց ձյուն, ցածրադիր գոտում՝ ձնախառն անձրև։ Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 23-24-ին սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։

Եղանակը Երևանում
Եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում՝
Դեկտեմբերի 23-24-ին, 25-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք, ճանապարհներին նաև մերկասառույց։ Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, դեկտեմբերի 26-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17մ/վրկ, 23-25-ին՝ 20-25 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 23-ի գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով, 25-26-ի ցերեկը ևս 4-6 աստիճանով։

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում
Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքի դեկտեմբերի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 12.4°C (1962թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -14.3°C (1956թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան -1.3°C

Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ: