«Կարծում էի՝ մարդիկ փողոցում իրար աչքերի մեջ նայել չեն կարողանա»․ Նաիրի Հոխիկյան
![]() 343 Կիրակի, 24 դեկտեմբերի, 2023 թ., 16:18 Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը․ «2020-ի պատերազմից հետո ես կարծում էի, թե եթե մի սատանայական աղետ էլ լինի, ու հանկարծ Արցախը ամբողջական հանձնվի Ադրբեջանին, հայ ժողովուրդը կհայտնվի քաոսի և համազգային ողբերգության մեջ, որ ամենուր կլինի սուգ, իսկ բազմաթիվ պաշտոնյաներ ինքնասպանություն կգործեն ամոթից։ Երբ 2023-ի սեպտեմբերի 20-ին ակնհայտ դարձավ, որ Արցախը հանձնվում է Ադրբեջանին, ես կարծում էի, թե մարդիկ փողոցում իրար աչքերի մեջ նայել չեն կարողանա, որ փողոցները կլցվեն մարդկանց ստվերներով, որ կյանքը գլխիվայր շուռ կգա։ Բայց։ Բայց ես տեսնում եմ տառապանքների միջով անցնող շատ քիչ մարդկանց, իսկ երկիրը շարունակում է ապրել իր նույն կյանքով, մարդիկ ոգևորված նոր տարվա են պատրաստվում, բուդ են առնում, տորթ թխում, շրջագայությունների գնում։ Վստահ եմ, ոչ միայն հանրապետության հրապարակում, այլև երկրի տարբեր տեղերում, սովորական մարդկանց տներում էլ դեկտեմբերի 31-ին հրավառություն կլինի։ Տպավորություն ունեմ, որ Արցախը բեռ էր մեր ժողովրդի ուսին, ու հիմա վերջապես ազատվել է այդ բեռից, թեթևացած շունչ է քաշում։ Ու լոկ փոքր, շատ փոքր մասն է տանջվում, պայքարում, մտածում հայրենիքի համար։ Մարդիկ, որոնք բեռ են համարում Արցախը, վաղը իրենք բեռ են լինելու իրենց զավակների համար»։ Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
11802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11201:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14500:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
191Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
213Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
146Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
273Երեկ, 23:12
