Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Հնդկաստանից եկածներն անում են այն աշխատանքը, ինչը հայերը չեն ուզում անել»․ Վահան Բաբայան

«Հնդկաստանից եկածներն անում են այն աշխատանքը, ինչը հայերը չեն ուզում անել»․ Վահան Բաբայան
269
Կիրակի, 24 դեկտեմբերի, 2023 թ., 16:36

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախ ասեմ, որ հնդիկները մեզ բարեկամ ժողովուրդ են, պատմություն կարդացեք:
Սկսած Մադրասի խմբակից մինչև հայկական մեծ գաղթօջախ դարձած Հնդկաստանի տարբեր քաղաքներում ծավալած հայերի գործունեությունը միշտ ուղեկցվել է այդ խաղաղասեր ժողովրդի աջակցությամբ և համերաշխությամբ:
Հիմա Հնդկաստանից եկածները Հայաստանում անում են այն աշխատանքները, ինչը հայերը չեն ուզում անեն՝ սպասարկման ոլորտ, առաքում և այլն, ի՞նչ վատ բան կա դրա մեջ, իրենք համեստ և շատ բարի ժողովուրդ են և նման բոցեր անելուց առաջ կարծում եմ մտածել է պետք:
Մենք ընդհանրապես որևէ այլ ազգի կարո՞ղ ենք անուն չկպցնել, էն դեպքում, երբ մենք ենք հարյուրամյակներ շարունակ օգնության և աջակցության կարիք ունեցել այլ երկրներում՝ այդ թվում Հնդկաստանում»։

Աղբյուրը`   Վահան Բաբայան