«Մանկապղծության դեպքերի մեծ մասն ընտանիքի ներսում են»․ Դավիթ Թումասյան
![]() 195 Երկուշաբթի, 25 դեկտեմբերի, 2023 թ., 09:30 Փաստաբան Դավիթ Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Երեխայի նկատմամբ սեռական հանցագործությունները նոր երևույթ չեն, սակայն վերջին տասնամյակում դրանց թիվն էականորեն աճել է ամբողջ աշխարհում: Որքան խստացվում են օրենքները, որքան իրազեկվում են մարդիկ, այդքան ավելանում են քրեական վարույթները: Եվ դա ոչ թե նշանակում է, որ դեպքերն են ավելանում, այլ դիմելիությունն է շատացել: Ու ներկայումս բացահայտվում են տարիներ առաջ տեղի ունեցած բազմաթիվ դեպքեր: Դա կիրառելի է նաև Հայաստանի համար: ՀՀ-ում նախկինում եղել են քրեական գործեր, որոնցով տուժողների թիվը եղել է 10-ից ավելին, իսկ մյուսները տուժող չեն ճանաչվել, քանի որ նրանք արդեն չափահաս էին ու պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն էր անցել, ինչը վկայում էր բազմաթիվ երեխաների նկատմամբ տարիներով իրականացվող սեռական բռնության մասին: Ներկայումս, մեկ քրեական գործերով տուժող երեխան մեկն է, հազվադեպ՝ 2-3-ը, ինչը նշանակում է, որ բռնարարները չեն հասցնում այլ երեխաների նկատմամբ էլ կատարեն սեռական հանցագործություններ: Այնուամենայնիվ, այս հանցագործություններն ունեն շատ բարձր լատենտայնություն, ընդ որում՝ երբեմն երեխայի ընտանիքին է թաքցնում այն՝ այդկերպ փորձելով երեխային պաշտպանել հասարակական պարսավանքից կամ այլ բացասական ազդեցությունից: Աղբյուրը` Դավիթ Թումասյան |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
