Հայկ Մարությանը կմասնակցի՞ ավագանու այսօրվա նիստին. «Ժողովուրդ»
![]() 207 Երեքշաբթի, 26 դեկտեմբերի, 2023 թ., 09:00 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի ավագանու այսօրվա նիստը կարևոր է: Օրակարգում, ի թիվս այլ հարցերի, 2024թ-ի բյուջեի նախագիծն է և համայնքի զարգացման հնգամյա ծրագիրը, որոնք պետք է հաստատի Երևանի ավագանին, հակառակ դեպքում կարող է ընդհուպ մինչև քաղաքապետի հրաժարականի հարց բարձրանալ: Եթե համայնքի ավագանին համայնքի ղեկավարի հրաժարականի վերաբերյալ դիմումը ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, ավագանու անդամների թվի ձայների կեսից ավելիով նման որոշում չի ընդունում, ապա համայնքի բյուջեն համարվում է հաստատված՝ համայնքի ղեկավարի կատարած ուղղումներով: Համայնքի բյուջեի հաստատման առնչությամբ հրաժարական տալու միջոցով համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ համայնքի ավագանու որոշում կայացնելու դեպքում համայնքի ղեկավարը հարցը ներկայացնում է կառավարություն՝ օրենքով սահմանված կարգով: «Հանրային ձայն»-ից էլ մեզ ասացին, որ այսօր ցույց կտան իրենց դիրքորոշումը՝ մատնանշելով, որ որևէ մեկն իրենց հետ բոյկոտի մասով քննարկում չի ունեցել: Ստացվում է՝ ՔՊ-ն և «Հանրապետություն»-ն այս պայմաններում մեծամասնություն են ավագանիում, ուստի եթե քվորում լինի, ապա կարող են բոլոր նախագծերը, այդ թվում՝ բյուջեն և զարգացման ծրագիրն ընդունել: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
