Բաստուրմա, սուջուխ, խոզի խորոված, պանրի տեսականի, 10 տարվա հնեցման կոնյակ. վարչական շրջանների ամանորյա խնջույքների «մենյուն»
![]() 235 Ուրբաթ, 29 դեկտեմբերի, 2023 թ., 15:18 Տարեվերջյան ասուլիսի ժամանակ լրագրողները հարց բարձրացրին Երևանի քաղաքապետարանի՝ ամանորյա զարդարանքների համար իրականացված մեծ ծախսերի, ինչպես նաև Երևանի վարչական շրջանների՝ ճոխ խնջույքների մասին. «Փոխքաղաքապետերից Սուրեն Գրիգորյանն ասում է՝ պետք է անենք, երեխաներն ուրախանան... Վարչական շրջաններից մեկի Նոր տարվա ցուցակն էի ուսումնասիրում՝ բաստուրմա, սուջուխ, խոզի խորոված, պանրի տեսականի, տասը տարվա հնեցման կոնյակ և այլն. երեխաների ուրախությունն այստեղ ի՞նչ կապ ունի»,- հարցրեց լրագրողը: Ավինյանն ասաց, որ երեկ արցախցի 500 երեխաների համար Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կազմակերպվել էր միջոցառում: Դիտարկմանը՝ կոնյակը և՞ս երեխաների համար է, նշեց՝ ոչ. «Ամեն ինչն իր տեղն ունի, խոսակցության մակարդակն էս աստիճանի պրիմիտիվացնել, չի կարելի... Կարելի է նայել, հասկանալ՝ ծախսն արդարացված է, թե ոչ, բայց այս տարի քաղաքապետարանի, վարչական շրջանների աշխատակիցների կողմից իրականացվել է ահռելի աշխատանք, կարծում եմ՝ արժանի են գովեստի»,- ասաց Ավինյանը: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
12702:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14600:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13200:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
192Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
217Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
147Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
275Երեկ, 23:12
