Գյումրու ավագանին չի կարողացել հաստատել 2024 թվականի բյուջեն և տարեկան աշխատանքային պլանը
![]() 234 Ուրբաթ, 29 դեկտեմբերի, 2023 թ., 23:06 Գյումրու համայնքապետարանից հայտնում են. «Լուսինե Սանոյանին համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնում նշանակելու հարցին Գյումրի համայնքի ավագանին քվեարկեց 17 կողմ, 11 դեմ և 4 ձեռնպահ Սուրեն Ջանոյանին համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակելու հարցին Գյումրի համայնքի ավագանին քվեարկեց 17 կողմ, 11 դեմ և 4 ձեռնպահ Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, տեղի ունեցավ Գյումրի համայնքի արտահերթ նիստը։ Նիստի օրակարգ ընդգրկված էին հետևյալ հարցերը․ -Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ նշանակելու -Համայնքի ղեկավարի տեղակալ նշանակելու -2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու -Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի մայիսի 5-ի №56-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու -Համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու և 2021 թվականի փետրվարի 9-ի N 10-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու -Գյումրի համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 22-ի N 105-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին -Գյումրի համայնքի համայնքային ոչ առեվտրային կազմակերպությունների աշխատողների քանակը, հաստիքացուցակները, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Գյումրի համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 27-ի N 282-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու -Գյումրի համայնքի վարչական տարածքում տեղական տուրքերի և վճարների 2024 թվականի տեսակները և դրույքաչափերը սահմանելու -Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին հարցերը։ Ավագանու օրակարգ ընդգրկված 9 հարցերից չհաստատվեցին 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը և 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին նախագծերը։ 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին Գյումրի համայնքի ավագանին քվեարկեց-«Բալասանյան դաշինք» խմբակցություն-13 կողմ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն-11 դեմ, «Ապրելու երկիր» խմբակցություն-2 ձեռնպահ, «Զարթոնք» խմբակցություն-4 ձեռնպահ, «Հանրապետական» խմբակցություն-2 կողմ: 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին հարցին-«Բալասանյան դաշինք» խմբակցություն-13 կողմ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն-11 դեմ, «Ապրելու երկիր» խմբակցություն-2 ձեռնպահ, «Զարթոնք» խմբակցություն-4 ձեռնպահ, «Հանրապետական» խմբակցություն-2 կողմ»: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
