Վանաձորի նախկին քաղաքապետի ուղերձը` կալանավայրից
![]() 181 Կիրակի, 31 դեկտեմբերի, 2023 թ., 19:18 Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ՔԿՀ-ից ուղերձ է հղել․ «Սիրելի՛ վանաձորցիներ, սիրելի հայրենակիցներ, Անկախ առկա իրավիճակից, համընդհանուր հիասթափությունից և ընկճվածությունից՝ ես հավատում եմ հայ ժողովրդի հարատևությանը, նրա ինքնավերականգնվող և հառնող ուժին: Ուզում եմ, որ հաղթահարենք անկարելին և անհնարին թվացողը, ուժ գտնենք և ոտքի կանգնենք, ամրանանք հավատով, իմաստությամբ և բազկով, լինենք միասնական և պայքարող, և ծնկի կգան թշնամիներն ու պարտությունները, կբացվեն հաղթանակի դռները: Միայն ամուր կառչենք արմատներին, վերագտնենք մեզ, որպեսզի դառնանք անխոցելի և անպարտելի, որովհետև հայի ոգին անպարտ է: Ուզում եմ, որ հայը հային շատ սիրի, որ մեր քչացող տեսակը նոր ճյուղեր տա, և հայոց կենարար այգին կանաչի: Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, 2024 թվականին խաղաղություն եմ մաղթում մեր հայրենիքին, առողջություն և բարեկեցություն բոլորիս օջախներին: Թող հոգսերն ու դժվարությունները մնան անցյալում։ Թող գալիք տարին նոր հաջողությունների և նվաճումների տարի լինի։ Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ»: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
