«Ամենակարևոր խնդիրը կրկին մեկն է՝ այս *** իշխանությունների հեռացումը». Կիվիրյան
![]() 165 Կիրակի, 31 դեկտեմբերի, 2023 թ., 22:48 Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հաշված ժամեր են մնացել, որ մենք հրաժեշտ տանք 2023 թվականին և բացենք նոր՝ 2024 թվականի էջը։ Ցավոք, այս տարին էլ հայ ազգը փակեց բազմաթիվ կորուստներով, որոնցից ամենացավալին Արցախի հայաթափումն էր։ Եվ ծանր զգացմունքներով մտնում ենք նորանոր բազմաթիվ դժվարություններով և անհայտություններով լի տարի։ Նոր տարում էլ հայ ազգի գլխին մնում են կախված անցյալի նույն վտանգները և մենք կանգնած ենք այն նույն մարտահրավերների առաջ, որոնք առկա էին նախկինում, և դրանցից ամենակարևորը, դա Հայաստանի՝ որպես հզոր և ինքնաբավ պետության կայացումն է։ Եթե դա չեղավ, մնացած բոլոր ճակատներում մեզ սպասում են տապալումներ և նորանոր կորուստներ։ Եվ այս պարագայում ամենակարևորագույն խնդիրը կրկին մեկն է՝ այս պատուհաս իշխանությունների անցնցում և երկրի անվտանգությանը վերջնականապես չփլուզող հեռացումը։ Քանի այս իշխանությունները կան, անիմաստ է խոսել երկրում լուրջ ռազմա-քաղաքական բարեփոխումների մասին, իսկ այս իշխանություններն էլ այնպես են կառչել իրենց պաշտոններից, որ ընդունակ են հանուն իրենց աթոռների պահպանման փլուզել ողջ պետականությունը։ Այնպես որ, մեզ սպասում են դժվարին քայլեր ու լուծումներ, որոնք մենք պարտավոր ենք անցնել, եթե ցանկանում ենք մնալ՝ որպես ազգ և պետություն։ Աղբյուրը` Արգիշտի Կիվիրյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
13402:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
12301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
193Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
221Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
150Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
276Երեկ, 23:12
