Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Կամք, տոկունություն, միասնություն` հանուն հաղթանակների. շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ. ՄԱՄՈՒԼ.am

Կամք, տոկունություն, միասնություն` հանուն հաղթանակների. շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ. ՄԱՄՈՒԼ.am
185
Երկուշաբթի, 01 հունվարի, 2024 թ., 00:00

Սիրելի՛ հայրենակիցներ,
Ավարտվեց հայ ժողովրդի հազարամյա պատմության թերևս ամենաաղետաբեր տարիներից մեկը՝ 2023 թվականը: Այն «նշանավորվեց» հայոց հազարամյա հայրենիք Արցախի կորստով, հարյուրավոր զոհերով, Բաքվի բանտերում պահվող հայ գերիներով ու առևանգվածներով։ Հարյուրհազարավոր մեր հայրենակիցներ բռնի տեղահանվեցին, ունեզրկվեցին ու այժմ տառապում են:
Այժմ Հայաստանի Հանրապետությունն է կանգնած կորուստներին դեմ հանդիման: Իրավիճակը պահանջում է, որ մենք 2024 թվական թևակոխենք ողջախոհությամբ, միասնականությամբ, չհանձնվելու, պայքարելու և պատմական արդարությունը վերականգնելու աննկուն կամքով:
ՄԱՄՈՒԼ.am-ի անձնակազմը շնորհավորում է աշխարհասփյուռ հայության գալիք 2024 թվականը։ Ցանկանում ենք արիություն, կամք, տոկունություն, համազգային միասնություն՝ հանուն ապագա հաղթանակների։