Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Փաշինյանին քննադատելն անիմաստ է դարձել»․ Արեգնազ Մանուկյան

«Փաշինյանին քննադատելն անիմաստ է դարձել»․ Արեգնազ Մանուկյան
194
Երկուշաբթի, 01 հունվարի, 2024 թ., 00:54

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի գրառումը. «Տոնական տրամադրություն, բնականաբար, չկա։ 2020-ից հետո մենք սգո տարիներ ենք ունենում։ Կեղծ բարեմաղթանքները պարզապես ծիծաղելի են։ Բաժակաճառերի ժամանակը վաղուց անցել է։
2023-ը փակում ենք ամոթի խարանը ճակատներիս․ Արցախն ընկավ։ Ու քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է իշխանության, ամբողջ աշխարհը մեզ ընդամենը խղճալու է ու հաստատ չի հարգելու։
Նիկոլ Փաշինյանին քննադատելն արդեն անիմաստ է դարձել․ նա այն է, ինչ կա։ Ովքեր հասկացել են, թե ինչն ինչոց է, լրացուցիչ բացատրության կարիք չունեն։ Ովքեր չեն հասկացել, անհույս են։
Բոլորիս խնդիրը պետք է լինի 2024-ն ամոթից ազատվելու տարի դարձնելը»։