Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Իսկ ի՞նչ է անում կաթողիկոսը, որի համար իրեն եթեր է պետք»․ Իոաննիսյան

«Իսկ ի՞նչ է անում կաթողիկոսը, որի համար իրեն եթեր է պետք»․ Իոաննիսյան
312
Երկուշաբթի, 01 հունվարի, 2024 թ., 03:06

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես ճանաչում եմ պարկեշտ ու քրիստոնեության արժեքներին հավատարիմ քահանաների։ Իրենք մեծագույն հարգանքի ու աջակցության են արժանի։
Բայց ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ն այդպիսին չէ։ Նա երբեք աչքի չի ընկել, ասենք, մերձավորին օգնելու կամ անարդարության դեմ պայքարելու գործում։
Հ1-ը, մեղմ ասած, աչքիս լույսը չէ։ Բայց Կաթողիկոսին եթեր տալու հարցից առաջ պետք է հասկանալ, թե ինչ է անում Կաթողիկոսը։ Եթե Կաթողիկոսը կամենա մերձավորին օգնելու կամ անարդարության դեմ պայքարելու քարոզ անի, ապա ես առաջինը կպահանջեմ, որ իրեն դրա համար եթեր հատկացվի»։