Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Մի քանի հարց` Կաթողիկոսի բացառիկ ամանորյա եթերի համար պայքարողներին». Իոաննիսյան

«Մի քանի հարց` Կաթողիկոսի բացառիկ ամանորյա եթերի համար պայքարողներին». Իոաննիսյան
273
Երկուշաբթի, 01 հունվարի, 2024 թ., 20:48

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի քանի հարց՝ Կաթողիկոսի բացառիկ ամանորյա եթերի համար պայքարողներին.
1. Եթե երկրում լիներ գողականների սխոդկային, ՀՀ-ում ФСБ-ի ներկայացուցչին կամ հարկ վճարելուց խուսափողների միությանը ամաորյա բացառիկ եթեր տալու ավանդույթ, դուք կպայքարեի՞ք դրա պահպանման համար։
2. Ինչո՞վ է զբաղված Հայ Առաքելական եկեղեցին։ Օրինակ, Լեհաստանում կատոլիկ եկեղեցին դրամահավաք արեց՝ Սիրիայում մանկական հիվանդանոց կառուցելու ու պահելու համար։
3. Ե՞րբ եք վերջին անգամ առարկայական քննադատել Հ1-ին՝ կարևոր խնդիրները չլուսաբանելու, իշխող կուսակցության քարոզչամիջոց դառնալու համար»։