Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Արցախի հայկականության էջը փակված չէ»․ Արշակ Աբրահամյան

«Արցախի հայկականության էջը փակված չէ»․ Արշակ Աբրահամյան
279
Չորեքշաբթի, 03 հունվարի, 2024 թ., 00:36

Արցախցի վերլուծաբան, հասարակական-քաղաքական գործիչ Արշակ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով. «Իսկ դուք գիտե՞ք՝ ինչ է նշանակում ապրել դժոխքում, կորցնել ողջ մնալու հույսը և հետո հրաշքով փրկվել։
Եթե չգիտեք, հարցրեք Արցախում շրջափակման մեջ եղած մարդկանցից…
Ասեք թող ցույց տան, թե ինչպիսի «հաց» էինք ուտում այնտեղ, թող ասեն՝ առանց լույսի և գազի ինչպես էինք «ապրում», թե ինչպես էինք հերթերում ուշագնաց լինում, բայց մերժում ադրբեջանական «հումանիտար օգնությունը», թե ինչ էինք զգում երբ թշնամին հրթիռակոծելով խաղաղ բնակչությանը արդեն մտնում էր Ստեփանակերտ, թե ինչպես էին նրանք սպանում արցախցի երեխաներին, ինչ վիճակում էին շրջաններից մազապուրծ փրկված և մի կերպ Ստեփանակերտ հասած մարդիկ…
Բայց այսքանով հանդերձ մենք պայքարեցինք մինչև վերջ և ես տեսնում եմ, որ մարդիկ չեն կոտրվել, նրանց մոտ առկա է պայքարի ցանկություն, ինչը նշանակում է, որ Արցախի հայկականության էջը փակված չէ»։

Աղբյուրը`   Արշակ Աբրահամյան