Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Եզակի դեպք՝ ավիացիայի պատմության մեջ»․ Հայկ Մարտիրոսյան

«Եզակի դեպք՝ ավիացիայի պատմության մեջ»․ Հայկ Մարտիրոսյան
274
Երեքշաբթի, 02 հունվարի, 2024 թ., 16:18

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տոկիոյի օդանավակայանում վթարի է ենթարկվել Սապպորոյից ժամանող ազգային Ճապոնիայի ավիաուղիների օդանավը:
Բռնկված հրդեհը վայրկյանների ընթացքում կլանել է ողջ ինքնաթիռը:
Ու չնայած դրան՝ շուրջ 380 ուղևորներն ու անձնակազմը բոլորը՝ առանց բացառության բոլորը կարողացել են լքել ինքնաթիռն առանց որևէ վիրավորման և մահվան:
Դա եզակի դեպք է ավիացիայի պատմության մեջ:
Ինչպե՞ս:
Բոլոր ուղևորները Ճապոնիայում անգիր սերտում են կյանքի անվտանգության բոլոր կանոնները: Ճապոնական օդանավներում դրանց ծանոթացումը հինգ անգամ ավելի երկար ու մանրամասն է քան անգամ եվրոպականներում:
Այս օդանավի ողջ անձնակազմը ցուցաբերել է բացառիկ կարողություններ՝ մնացել է մինչև վերջին ուղևորը և կարգի տառին համապատասխան էվակուացրել է բոլոր 360 ուղևորներին: Վայրկյանների ընթացքում:
Բոլոր ուղևորները այրվող ու ծխով լցված, անլույս մնացած մութ օդանավում հերթ են կանգնել վթարային ելքերի մոտ: Խուճապ չի եղել: Ոչ ոք չի գոռացել, աղմուկը բացակայել է: Ոչ ոք չի շտապել առջևի կանգնածից առաջ անցնել ու շուտ լքել կործանվող օդանավը:
Բոլորն օգնել են միմյանց դուրս գալ օդանավից:
Որևէ ուղևոր չի վերցրել իր ձեռքի ճամպրուկը՝ հետևելով անվտանգ էվակուացիայի կանոններին և համաուղևորների անարգելք հեռանալու պայմանին:
Միակ խախտումը, որ թույլ է տրվել՝ մի ուղևորի կողմից երեք վայրկյան տևողությամբ հեռախոսային նկարահանումն է էվակուացիայի ամենասկզբից: Ըստ ճապոնական կանոնների՝ էվակուացիայի ժամանակ արգելվում է նկարահանումներ կատարել:
Ժողովուրդներ կան, որ կարգապահության և հասարակության ու ազգային միասնության, միասնական օրակարգի, պետության ու քզգի՝ հանրության սեփական կյանքի հանդեպ գերակայություն ունենալու գիտակցության և ոչ ինդիվիդուալիստության շնորհիվ անկոտրելի են և հարատևելու են հավերժ:
Եվ կան, որ ինդիվիդուալիստների կարճատես ու անկազմակերպ նшխրի սկզբունքով են ապրում: Դրանց համար կարևոր է ուտելը, թրքելն ու օրից օր կարևոր չէ թե որտեղ՝ փող փախցնելով ապրելը: Ապրում են՝ մինչև գալիս է դրանց չապրելու անխուսափելի պահը»։

Աղբյուրը`   Հայկ Մարտիրոսյան