«Ցեղասպանությունից և Արցախը կորցնելուց դասեր չենք առել»․ Ոսկան Սարգսյան
![]() 212 Երեքշաբթի, 02 հունվարի, 2024 թ., 22:48 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանի փողոցներում հասարակական հարցում է արվել, գրեթե բոլորը նոր տարուց խաղաղություն են խնդրում։ Կարող էին խաղաղությունը Ձմեռ պապից խնդրել, արդյունքը նույնն է լինելու։ Ոմանք խաղաղությունն Աստծուց են խնդրում։ Կարծես թե իրենցից ոչինչ կախված չէ, իրենց ընտրած կամ չընտրած իշխանությունը չկա, այն միայն պետական բյուջեից մեծ պարգևավճարներ ստանալու, պարտությունների, Արցախը կորցնելու գործում իր մեղքը «նախկինների», Ռուսաստանի, հայոց դառը ճակատագրի վրա բարդելու, չքմեղանալու համար է։ Ամենաժամանակակից զենքերով զինված թուրքը Հայաստանի տարածքում ամրապնդվել է, նրանից խաղաղություն խնդրելով խաղաղություն չենք ստանա։ Ազգովի մանկամիտ լինելը վտանգավոր է, ցեղասպանությունից և Արցախը կորցնելուց դասեր չենք առել։ Պարտվածները, անպատասխանատուները, կապիտուլյանտները պետք է հեռանան իշխանությունից, այլապես Ալիևի հաջորդ զորահանդեսը կարող է Երևանում լինել»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
