Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Ոչ բոլոր հայերը կարող են վերադառնալ Ղարաբաղ». Էլչին Ամիրբեկով

«Ոչ բոլոր հայերը կարող են վերադառնալ Ղարաբաղ». Էլչին Ամիրբեկով
405
Չորեքշաբթի, 03 հունվարի, 2024 թ., 21:48

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները, որոնք Ղարաբաղում բնակվել են իրենց ընտանիքներով, չեն կարողանա այնտեղ վերադառնալ: Այսինքն, եթե վերցնենք 15000 հոգի, գումարած ընտանիքի անդամները, ապա լուրջ թիվ ենք ստանում, և այդ մարդկանց ետ չենք սպասում, քանի որ նրանք երբեք այնտեղ չեն ապրել և բնիկ բնակիչներ չեն»,- այս մասին Էստոնիայի հանրային հեռուստատեսությանը (ERR) տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։ Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը մատնանշել է, որ կա ինտերնետային հարթակ, որտեղ նրանք կարող են գրանցվել՝ Ադրբեջանի պոտենցիալ քաղաքացի համարվելու համար։

Ըստ Էլչին Ամիրբեկովի, սա «հարցի տեխնիկական կողմն է: Հարցի մյուս կողմն այն է, թե հիմա որքանով են պատրաստ դրան։ Մենք հասկանում ենք, որ սա անսովոր իրավիճակ է։ Մարդիկ որոշակի շոկի միջով անցան. միաժամանակ, նրանք պետք է հասկանան, որ այդ վերքերը մեկ-երկու օրում չեն լավանում, այսինքն, դեռ պետք է գան այս որոշմանը»։