Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ըստ Նիկոլի՝ ո՛չ Արցախն է հայրենիք, ո՛չ Նախիջևանը, ո՛չ էլ Արևմտյան Հայաստանը». Հոխիկյան

«Ըստ Նիկոլի՝ ո՛չ Արցախն է հայրենիք, ո՛չ Նախիջևանը, ո՛չ էլ Արևմտյան Հայաստանը». Հոխիկյան
298
Հինգշաբթի, 04 հունվարի, 2024 թ., 15:48

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամանորի ուղերձից սկսած՝ Նիկոլի գլխավորությամբ նոր ռումբ է գործի դրվել հայ ազգի նկատմամբ, այս անգամ հայրենիքի գիտակցության առումով։
«Հայրենիքը պետությունն է» թեզը նոր մեթոդ է, որով Նիկոլը փորձում է մարդկանց համոզել, թե մեր հայրենիքը այն տարածքն է, որը մտնում է մեր պետության մեջ։ Այսի, ըստ Նիկոլի, ո՛չ Արցախն է հայրենիք, ո՛չ Նախիջևանը, ո՛չ էլ Արևմտյան Հայաստանը։ Դրանով Նիկոլը փորձում է հայերի մեջ սպանել գալիքի տեսլականը, ձգտումները, նպատակները, ազգին դարձնել անուղեղ զանգված։
Ուղեղ ունեցող հայերը լավ գիտեն, որ հայրենիքը միայն պետությունը չէ, քանի որ պետությունը հայրենիքի մի մասն է, իսկ ՀԱՅՐԵՆԻՔԸ շատ ավելի մեծ տարածք ու ավելի մեծ գաղափար է, որը ազգին առաջ նայելու, նպատակներ և ձգտումներ, երազանքներ ունենալու մոտիվացիա է տալիս։
Այսօր ՀՀ-ն մեր հայրենիքի 1/10 մասում է, իսկ ՀԱՅՐԵՆԻՔԸ իրականում ոչ միայն Հայաստանի հանրապետությունն է, այլև Լեռնային Արցախը, Հյուսիսային Արցախը, Նախիջևանը, Մուշը, Սասունը, Կարսը, Ալաշկերտը և ամբողջ Արևմտյան Հայաստանը։
Նիկոլը վաղ մյուս օրը կմեռնի կգնա, գերեզման էլ չի ունենա, բայց ՀԱՅՐԵՆԻՔԸ հավերժ կմնա։ Պինդ պահեք հայրենիքի գաղափարը»:

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան