Պաշտոնից հեռացված մարզպետը հայտարարություն է տարածել
![]() 304 Ուրբաթ, 05 հունվարի, 2024 թ., 20:18 Վարչապետ Փաշինյանի որոշմամբ՝ Լոռու մարզպետի պաշտոնից հեռացած Արամ Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել․ «Սիրելի՛ հայրենակիցներ, լոռեցինե՛ր, գործընկերնե՛ր, ինչպես արդեն գիտեք, իմ դիմումի համաձայն և հունվարի 4-ի ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ ազատվել եմ Լոռու մարզպետի պաշտոնից: Սիրելի՛ հայրենակիցներ, նախ և առաջ, ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ կառավարությանը Լոռու մարզպետի՝ անչափ պարտավորեցնող ու պատասխանատու պաշտոնը երեք տարի ինձ վստահելու համար: Բազմաթիվ առիթներ եմ ունեցել ասելու, որ Լոռու մարզպետի պաշտոնը զբաղեցնելն ինձ համար մեծ պատիվ է եղել, բարձր պատասխանատվություն և իմ մարզի ժողովրդին անձնվիրաբար ծառայելու հնարավորություն: Պաշտոնը ստանձնել եմ բավականին բարդ իրավիճակում և մարզպետարանի աշխատակազմի, համայնքների ղեկավարների, մարզային մյուս ինստիտուտների հետ՝ ՀՀ կառավարության աջակցությամբ, ջանք չենք խնայել մարզում բազմաթիվ խնդիրներ լուծելու, մի շարք կարևորագույն ծրագրեր կյանքի կոչելու և մարզը զարգացման ուղով տանելու համար: Ինձ համար կարևոր սկզբունք է եղել համախմբվածությունը, միասնական լինելը, մարզում առողջ մթնոլորտի ձևավորումը՝ ի շահ մեր մարզի ու երկրի բարօրության, մարզի բնակիչների բարեկեցության: Միանշանակ կարող եմ վստահեցնել, որ աշխատանքում եղել եմ հաշվետվողական և ինձ համար չափազանց կարևոր է եղել յուրաքանչյուր լոռեցու արժանապատիվ ապրելու իրավունքի ապահովումը: Օգտվելով առիթից՝ ուզում եմ նախ՝ շնորհակալություն հայտնել Լոռու մարզպետի աշխատակազմին այս տարիների ընթացքում ակտիվ և տքնաջան աշխատանքի, գործակցության և աջակցության համար: Երախտագիտությունս եմ հայտնում նաև ուժային կառույցների, համայնքների ղեկավարներին, աշխատակազմերին, միջազգային ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, բոլոր այն կառույցներին, որոնց հետ առիթ ու պատիվ եմ ունեցել համագործակցելու հանուն Լոռու մարզի զարգացման: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. այսուհետ ևս ու ընդմիշտ շարունակելու եմ ծառայել իմ Հայրենիքին՝ Հայաստանի Հանրապետությանը, միշտ լինելու եմ սիրելի լոռեցիների, իմ հայրենակիցների կողքին: Ձեր՝ Արամ Խաչատրյան»։ |

Վարկով տուն է գնել, բայց տունը չկա հայտարարագրում. Մակունցի փաստաթղթերը. «Ժողովուրդ»
1309:00
Սպասվում է անձրև և ամպրոպ (լուսանկար)
7708:24
«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
17502:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
14801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
16600:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
15500:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
205Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
246Երեկ, 23:41
