Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Իրանը վրեժխնդրության դրոշ է բարձրացրել Ջամքարան մզկիթի գմբեթին

Իրանը վրեժխնդրության դրոշ է բարձրացրել Ջամքարան մզկիթի գմբեթին
291
Ուրբաթ, 05 հունվարի, 2024 թ., 20:36

Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից հետո Իրանը վրեժխնդրության կարմիր դրոշ է բարձրացրել Ջամքարան մզկիթի գմբեթին։
Վերջին անգամ այս մզկիթի վրեժի կարմիր դրոշը բարձրացվել է 2020 թվականի հունվարի 3-ին՝ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո։
Հիշեցնենք, որ ահաբեկչությունը տեղի է ունեցել հունվարի 3-ին՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զոհված գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հիշատակի արարողության ժամանակ։ Առաջին պայթյունը տեղի է ունեցել Սոլեյմանիի գերեզմանից 700 մետր հեռավորության վրա, երկրորդը՝ դրանից 1 կիլոմետր հեռավորության վրա։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 89 մարդ, այդ թվում՝ ինը երեխա, մոտ 300-ը՝ վիրավորվել: