«Ադրբեջանի կողմից չհաստատված գերիների թիվն իրականում ոչ թե 32 է, այլ 80». Սիրանուշ Սահակյան
![]() 202 Շաբաթ, 06 հունվարի, 2024 թ., 21:48 Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանույշ Սահակյանը «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում նշել է, որ Ադրբեջանում պահվող գերիների մասին իրենց տվյալները որոշակիրեն տարբերվում են քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի՝ օրերս հրապարակած տվյալներից։ Բաքուն հայ գերիներին պահում է որպես պատանդ՝ ՀՀ-ից նոր քաղաքական ու տարածքային զիջումներ կորզելու համար։ Լրատվականի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը՝ արձանագրելով, որ ադրբեջանցի 2 հանցագործների դիմաց 32 հայ գերիների վերջին վերադարձից հետո ՀՀ–ում պահվող ադրբեջանցիներ այլևս չկան։ Սիրանուշ Սահակյանը նշում է, որ իրենց հավաքագրած տվյալներով՝ Ադրբեջանի կողմից չհաստատված գերիների թիվն իրականում ոչ թե 32 է, այլ 80։ «Ունենք գերեվարման 80 դեպք, որոնք հաստատվում են ապացույցներով ու վկայում են գերեվարման վաղ փուլում կամ դրանից անմիջապես հետո այդ անձանց ողջ լինելու մասին։ Չեմ բացառում, որ այդ անձինք որակվեն որպես զոհվածներ, սպանվածներ ու դուրս բերվեն բռնի անհետացածների ցուցակից, եթե սպանվել են, կամ եթե լինեն ԴՆԹ համընկնումներ։ Բոլոր դեպքերում, մեր տվյալների համաձայն, չհաստատված գերիների թիվն ի սկզբանե եղել է 80-ը»,- ասաց զրուցակիցը։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
