«Ցնցուղի կամ ծորակի որակի համար ԿԳՄՍ նախարարը դժվար թե կարողանա հաշվետու լինել»․ Գարիկ Քեռյան
![]() 316 Կիրակի, 07 հունվարի, 2024 թ., 09:48 Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պետբյուջեից ֆինանսավորվող շինարարական աշխատանքների ստուգումն անձամբ վարչապետի կողմից չարաշահումները բացահայտելու և պետական միջոցների վատնումները կանխելու նպատակով ինքնին դրական եմ գնահատում: Սակայն մի իրողություն նկատեցի, որն ըստ իս պետական կառավարման անարդյունավետության կարող է բերել: Եթե նկատեցիք շրջայցերի ընթացքում որպես պատասխանատու պաշտոնյաներ վարչապետին ուղեկցում էին Տեղական ինքնակառավարման և ԿԳՄՍ նախարարները, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը, մարզպետը, ՊՎԾ ղեկավարը և էլի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ և համայնքապետեր: Այսինքն անորակ և թերություններով իրականացված շինաշխատանքների համար հինգից ավելի պետական պաշտոնյաներ պետք է պատասխան տան, իհարկե նաև շինարարական ընկերությունը: Այսպիսի պայմաններում կոնկրետ պատասխանատվությունը մնում է օդում կախված: Ճիշտը մեկ պետական մարմնի վրա պետք է դնել վերահսկողությունը և իրեն էլ համարել պատասխանատու: Ցնցուղի կամ ծորակի որակի համար կրթության և գիտության նախարարը դժվար, թե կարողանա հաշվետու լինել»։ Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
