Ըստ դատավոր Անի Հարությունյանի՝ մեխանիկական փոխանցումատուփով ավտոմեքենայի շարժիչը հետընթացով գործարկել «հնարավոր չէ»
![]() 269 Երկուշաբթի, 12 փետրվարի, 2024 թ., 11:24 Հայաստանում դատական տարօրինակ վճիռների շարքը շարունակվում է։ Օրերս խմբագրություն է դիմել մի քաղաքացի և ներկայացրել վարչական դատարանի տարօրինակ մի որոշում, ըստ որի՝ դատավոր Անի Հարությունյանը պնդում է, որ մեխանիկական փոխանցումատուփով ավտոմեքենայի շարժիչը հետընթաց կատարելով գործարկելը «հիմնավոր չէ»։ Խմբագրությունն ուսումնասիրել է քաղաքացու բողոքը և պարզել հետևյալը․ մայրաքաղաքի կենտրոնում, կեսօրին, երթևեկության պահին ավտոմեքենայի շարժիչն անջատվել է։ Քաղաքացին միացրել է վթարային ազդանշանները և փորձել գործարկել այն, սակայն չի ստացվել։ Երթևեկելի ակտիվ գոտում խցանում չստեղծելու համար, և քանի որ ավտոմեքենան մեխանիկական փոխանցումատուփով է, քաղաքացին կատարել է 2-3 մետր ինքնագնաց հետընթաց, գործարկել ավտոմեքենան, ազատել երթևեկելի գոտին ու շարունակել ընթացքը։ Միջադեպի ողջ տևողությունը 48 վայրկյան է։ Օրեր անց, քաղաքացին ստացել է վարչական իրավախախտման ակտ՝ 5000 դրամի չափով (տեսախցիկի արձանագրումով)։ Քաղաքացին բողոքարկել է ակտը վարչական մարմնին, սակայն բողոքը մերժվել է։ Քաղաքացին դիմել է վարչական դատարան, ներկայացրել տեսագրությունը, իսկ պատճառաբանական մասում հղում է կատարել «ՀՀ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի 2-րդ հոդված»-ին։ Այն սահմանում է, որ «հարկադրված կանգառ՝ տրանսպորտային միջոցի անuարքության (...) տրանuպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը (...), օրենսդրությամբ սահմանված կանոնները չեն տարածվում հարկադրված կանգառի դեպքերի վրա»։ Սակայն դատավոր Անի Հարությունյանն անտեսում է օրենսդրության սույն կետը և կայացնում է վճիռ, որը հիմնավորում է տարօրինակ պնդումով, նշելով՝ մեխանիկական փոխանցումատուփով ավտոմեքենան «հետընթաց կատարելով՝ գործարկել շարժիչը, հիմնավոր չէ»։ Ենթադրելով, որ վճիռը կայացվել է տեխնիկական գիտելիքների պակասի և ավտոմեքենաների մեխանիկական և ավտոմատ փոխանցումատուփերի տարբերությունները չտիրապետող անձի կողմից, քաղաքացին բողոքարկել է վճիռը վերաքննիչ դատարան։ Վերաքննիչ բողոքում քաղաքացին նաև մանրամասնել է, որ մեխանիկական փոխանցումատուփով ավտոմեքենայի շարժիչը հնարավոր է գործարկել և՛ առաջ, և՛ հետ՝ ինքնագնաց եղանակով, ինչը հանրահայտ փաստ է։ Սակայն տեղի է ունեցել այս պատմության ամենազավեշտալի դրվագը․ վերաքննիչ դատարանի նախագահող դատավոր Ալեքսանդրա Հարությունյանը, դատավոր Ռաֆիկ Խանդանյանը և դատավոր Հրաչ Այվազյանը դատավոր Անի Հարությունյանի վճիռը թողել են անփոփոխ՝ հաստատելով, որ մեխանիկական փոխանցումատուփով ավտոմեքենայի շարժիչը «հետընթաց ինքնագնաց կատարելով գործարկել, հիմնավոր չէ»։ Այսպիսով, Հայաստանում քաղաքացին այդպես էլ չի կարողացել 4 դատավորներին ապացուցել, որ մեխանիկական փոխանցումատուփով ավտոմեքենաների շարժիչը հնարավոր է գործի դնել առաջ կամ հետ ինքնագնաց եղանակով, սա այն դեպքում, երբ դատավորներից երկուսը տղամարդ են և ավելի շատ են առնչվում ավտոմեքենաների տեխնիկական հարցերին։ Ավելին, հանրահայտ այս փաստն ապացուցելու անհույս փորձերի ընթացքում քաղաքացին ծախսել է ավելի քան 20.000 դրամ (դատական ծախսեր և պետական տուրք) և ստիպված վճարել նաև 5000 դրամ վարչական ակտի գումարը։ |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42





