Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Թենիսի կորտերի քանդումը պետական խայտառակ կառավարման հետևանք է». Մ. Առաքելյան

«Թենիսի կորտերի քանդումը պետական խայտառակ կառավարման հետևանք է». Մ. Առաքելյան
228
Երեքշաբթի, 09 հունվարի, 2024 թ., 12:00

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թենիսի կորտերի քանդումը նախ և առաջ պետական խայտառակ կառավարման հետևանք է։
Քաղաքապետարանի անհայտ ծագման մի աշխատակից հայտնում է, որ անհայտ ծագման մի ընկերության հետ որոշել են, որ թենիսի կորտերը քանդելու են և պատրաստվում են ներկայացնել կառավարության հաստատմանը։
Նորմալ իշխանություն ունենալու պարագայում քաղաքը կունենար գլխավոր հատակագիծ, մաստեր-պլան, հետո այդ հատվածի վերակառուցման համար կհայտարարվեր մրցույթ, հետո մասնագիտական հանձնաժողովը, հանրությունը կարծիք կհայտնեին... Եվ էլի լիքը կարևոր գործընթացներ։
Բայց Հայաստանի ու Երևանի ճակատագիրը կախված է անձնական գերակա շահ հանդիսացող կախիչից»:

Աղբյուրը`   Մեսրոպ Առաքելյան