Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Հայաստանի մարզերում բարդակ վիճակ է». Արշակ Աբրահամյան

«Հայաստանի մարզերում բարդակ վիճակ է». Արշակ Աբրահամյան
236
Երեքշաբթի, 09 հունվարի, 2024 թ., 13:18

Արցախցի վերլուծաբան, հասարակական-քաղաքական գործիչ Արշակ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետո էլ զարմանում եք, որ մարդիկ բոլորն ուզում են Երևանում բնակվեն…
Հայաստանի մարզերում բարդակ վիճակ ա ու ոչ մի ենթակառուցվածք զարգացած չի նենց՝ ոնց պետք ա…Էլեմենտար բաների համար պետք ա գնաս, հասնես Երևան։
Ախր որ ասես տենց դժվար բան էր գրեթե 4 տասնամյակ մի փոքր երկիր զարգացնելը, կասես՝ հա էլի, ինչ որ տեղ հասկանալի ա։
ՀՀ-ում իշխանավորները մարդկանց կոնկրետ էշի տեղ են դնում և ով ոնց հասցնում՝ միայն իր գրպանի մասին է մտածում։
Մարզերի վիճակին նայում ես՝ լացդ գալիս ա… ու հետո էլ ամեն ինչում ժողովրդին են մեղադրում:
Մարդկանց հասցրել են էն վիճակին, որ 21-րդ դարում ուրախանում են ասֆալտապատումով, որ իրենց ոտքի տակը ցեխ չի և ասֆալտ են արել մի քանի մետր տեղ…
Էսա որ թքեն սաղը, դուրս գան, պետք ա ասեք՝ «դավաճան են, հայրենասեր չեն, երկիրը թողին գնացին» ու այլ պիտակներ կպցնեք…
Մարզերի բնակիչներին հիշում են մենակ քարոզարշավների ու փիառվելու ժամանակ:
Սենց երկիր չեն պահում, հարգելի գալուստիկավորներ…»:

Աղբյուրը`   Արշակ Աբրահամյան