Մեկ օրում 2 սպայի սպանություն` 2-րդ բանակային կորպուսում. ԶԼՄ
![]() 408 Երեքշաբթի, 09 հունվարի, 2024 թ., 21:54 Քիչ առաջ հաղորդեցինք, որ այսօր՝ հունվարի 9-ին, հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի: Ողբերգական դեպքի մասին մանրամասներ է հայտնում «Հրապարակ»-ը: «Ժամերի տարբերությամբ Վարդենիսի դիրքերից մեկում սպանվել է լեյտենանտ Միքայել Դանիելյանը: Սպանված լեյտենանտի դին առավոտյան ժամը 11-ի սահմաններում են հայտնաբերել, սակայն ճանապարհների անանցանելիության պատճառով դին ժամեր շարունակ մնացել է դիրքում, չեն կարողացել հիվանդանոց տեղափոխել: Մեզ հայտնի դարձավ, որ Միքայելը Ամանորի գիշերը տանն է եղել՝ հարազատների միջավայրում: Ծնողները հետաքրքրվել են ծառայությունից, ասել է, որ ամեն բան լավ է, որևէ մեկի հետ խնդիր չունի»,- գրում է լրատվականը: Առավոտյան հաղորդել էինք գիշերը տեղի ունեցած մեկ այլ սպանության մասին: Լուսադեմին Վարդենիսի դիրքերից մեկում ժամկետային զինծառայողներից մեկն իրեն կցված հրազենից մահացու կրակ էր արձակել նույն դիրքում ծառայող սպաներից մեկի վրա։ |

7․5 մագնիտուդով երկրաշարժ Ճապոնիայում․ 171 հազար մարդու տարհանում է հայտարարվել (տեսանյութ)
305Երեկ, 17:12
Ծեծկռտուք՝ 11-րդ դասարանի աշակերտների միջև
189Երեկ, 12:42
«Այս ստոր արարքի պատասխանատուների նկատմամբ կձեռնարկվեն խիստ միջոցներ»․ Իսրայելի ԱԳՆ (տեսանյութ)
209Երեկ, 11:39
«Թեհրանը հարվածել է ամերիկյան ռազմանավերին՝ ի պատասխան իրանական նավի կալանման»․ #Tasnim
510Երեկ, 09:12
CENTCOM-ը հաստատել է իրանական նավի կալանումը (տեսանյութ)
438Երեկ, 09:08
Մալայզիայում խոշոր հրդեհը 1000 տուն է ոչնչացրել (տեսանյութ)
55019.04.2026, 23:48
ԱՄՆ-ում հրազենային հարձակման հետևանքով 8 երեխա է զոհվել
52219.04.2026, 22:54
Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում
38019.04.2026, 14:42
