Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Առանց քննության՝ զանգվածային «սպայական ջարդն» անընդունելի է». Տ. Աբրահամյան

«Առանց քննության՝ զանգվածային «սպայական ջարդն» անընդունելի է». Տ. Աբրահամյան
182
Չորեքշաբթի, 10 հունվարի, 2024 թ., 11:30

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեկ օրվա ընթացքում 2 զինծառայողի, այս դեպքում՝ սպաների մահվան հանգամանքը, ոչ միայն նրանց ընտանիքների համար է ողբերգություն, այլ զինված ուժերի:
Անընդունելի եմ համարում հապշտապ որոշումները, առավել ևս՝ «օպերատիվ քայլերի» անվան տակ զորամաս/զորամիավորում օղակում արագ պաշտոնանկությունները:
Յուրաքանչյուր դեպքով պետք է քննություն իրականացվի, պատճառահետևանքային կապը պարզվի ու միայն դրանից հետո, ըստ պատասխանատվության չափի, պրոցեսներ տարվի:
Առանց քննության զանգվածային «սպայական ջարդն» անընդունելի եմ համարում, ինչի ականատեսն եղել ենք նախկին միջադեպերի ժամանակ և ինչպես երևում է՝ դրանք իրենց նպատակին չեն ծառայել:
Զինված ուժերում յուրաքանչյուր ծառայող՝ շարքայինից գեներալ, ունի սահմանված պարտականություններ՝ պատասխանատվության կոնկրետ դաշտ և հետագա որոշումները դրա վրա պետք է կառուցել»: