«Գիտեք իմ վերաբերմունքը խաղատների ու խաղադրույքների հանդեպ». Փաշինյան

«Մոլեխաղերի կամ ինտերնետ մոլեխաղերի կազմակերպման գործունեությունից ստացված հասույթի մեջ շահումների ծրագրավորված ընդհանուր մեծության նվազագույն չափը պետք է կազմի 90 տոկոս: Սա նշանակում է, որ որևէ խաղային սարքավորում երբ սերտիֆիկացվում է, ունի որոշակի ժամանակահատվածում որոշակի համամասնությամբ շահում ապահովելու հնարավորություն, ու եթե հիմա հնարավոր չի դա ստուգել, որովհետև բացակայում է սերտիֆիկացումն ու չկա միացում մոնիթորինգային կենտրոնին, օրենքի կարգավորումների՝ ուժի մեջ մտնելուց հետո, հնարավոր կլինի դա օպերատորի միջոցով ստուգել. արդյո՞ք եթե 90 տոկոս շահման կանոնը կա, 90 տոկոս շահում որոշակի ժամանակահատվածի ընթացքում տրամադրվում է, թե՞ ոչ»,- «Խաղային գործունեության կարգավորման մասին» նախագծերի փաթեթը ներկայացնելիս՝ ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: «Դուք գիտեք իմ վերաբերմունքը խաղատների ու խաղադրույքների հանդեպ, բայց էս 90 տոկոսով մենք ոլորտի ներդրումային գրավչությունը չենք սահմանափակո՞ւմ, շատ բարձր չենք դրե՞լ»,- արձագանքեց վարչապետը: Բադասյանն ասաց՝ խաղային ոլորտի կազմակերպիչների հետ քննարկումներ են ունեցել, դրույթի հետ կապված առարկություն չի եղել:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
162Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
47613.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
141513.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
53112.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
48112.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
36012.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
91711.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
143111.08.2026, 21:04