«Հասկանո՞ւմ եք, թե ինչի՛ն են մեզ նախապատրաստում»․ Լիլիթ Բլեյան
![]() 265 Շաբաթ, 13 հունվարի, 2024 թ., 15:48 Երգչուհի Լիլիթ Բլեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայ Առաքելական Եկեղեցին Հայաստանի համար առաջին հերթին անվտանգային կառույց է, ու այդ եկեղեցու հանդեպ հարձակումները՝ բացահայտ թե քողարկված, Հայաստանի անվտանգության հանդեպ հարձակումներ են։ Յուրաքանչյուր գիտակից մարդ, անգամ՝ իրեն աթեիստ համարող, սա հասկանում է։ Նրանք, ովքեր առանց երկար մտածելու միանում են եկեղեցու դեմ հարձակումներին, ելնելով թեկուզ իրենց պատկերացմամբ անկեղծ մղումներից, թող իրենց միայն մի հարց տան. ինչպե՞ս է պատահում, որ հերթական անգամ նույնական են «հարևան» պետության և Հայաստանի գործող կառավարության ճաշակն ու թիրախները։ Ադրբեջանին զուգահեռ՝ Արցախի դեմ նպատակաուղղված արշավ էր տանում հայաստանյան կառավարամերձ մեդիադաշտը, ու Արցախն ընկավ։ Նույնը կատարվում է եկեղեցու դեմ։ Ձեզ շեղում են՝ թույլ ամրացված կախիչները հերոսաբար պոկել-թափահարելով, դատարկված Արցախի թարմ, ախր լրիվ թարմ վերքը սրբում-տանում են մեդիայի հզոր սրբիչներով։ Ձեզ էս ամենը ոչինչ չի՞ ասում։ Դուք հասկանո՞ւմ եք, թե ուր ենք մենք, թե ինչի՛ են մեզ նախապատրաստում։ Աղբյուրը` Լիլիթ Բլեյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
