Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Այս երկրում մարդասպանների 75%-ը չի դատվում». Դանիել Իոաննիսյան

«Այս երկրում մարդասպանների 75%-ը չի դատվում». Դանիել Իոաննիսյան
260
Շաբաթ, 13 հունվարի, 2024 թ., 18:48

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ձեզ լուրջ թվում է՝ «շտապօգնության» բժշկին ծեծողները կդատվե՞ն: Համարյա վստահ եմ, որ ոչ:
Սևանա լճում ազգային պարկի աշխատակիցներին ծեծողները, պարեկների վրա հարձակվողները կդատվե՞ն: Արդեն պարզ է, որ ոչ:
Այս երկրում մարդասպանների 75 տոկոսը չի դատվում, բնակարանային գողերի 85 տոկոսը չի դատվում, մեքենայի դետալների գողերի 98 տոկոսը չի դատվում (տվյալները պաշտոնական են):
Այս երկրում ոստիկանական-դատաիրավական համակարգը դեկորացիա է, ֆասադից այն կողմ բան չկա, ժամկետանց կոռուպցիոն համակարգ է»: