Ստեփանավանի քաղաքապետը փորձել է կտրել քաղաքացու ***ը․ համայնքապետարանը հերքում է
![]() 425 Շաբաթ, 13 հունվարի, 2024 թ., 20:54 Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը նախորդ օրը ֆեյսբուքյան 2 գրառում էր կատարել: Առաջինում նա հայտնում էր. «Ստեփանավանի ՔՊ-ական քաղաքապետը փորձել է դանակով կտրել անձնական հարցով քաղաքապետին դիմած քաղաքացու կոկորդը: Վստահորդս անաշխատունակության տեղեկանք ստանալու խնդրով մտել է քաղաքապետարանի շենք, հարցրել քաղաքապետին, իսկ վերջինիս անվտանգության աշխատակիցները ծեծել են քաղաքացուն, որից հետո քաղաքապետը դանակով փորձել է կտրել կոկորդը: Տուժող կողմը դիմել է ոստիկանություն, սակայն քննությունը հապաղում է, իսկ իրեղեն ապացույցները չեն վերցվում: Հավանաբար խնդիրը կայանում է նրանում, որ քաղաքապետի անունը կապվում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Իրավասու մարմինների ուշադրությունը հրավիրում եմ նշված խնդրի վրա և պահանջում արդյունավետ քննություն»: Հաջորդ գրառմամբ Կոչուբաևը հավելել է. «Ստեփանավանի ՔՊ-ական քաղաքապետը հայտնել է, որ ինքը առնչություն չունի դեպքի հետ: Գագիկ Կարապետյանն իր հեռախոսով ձայնագրել է իր և քաղաքապետի միջև տեղի ունեցած խոսակցությունը, հետևաբար առաջիկայում հանրությունը կտեղեկանա՝ ով է ճիշտ, ով՝ սխալ: Շտապօգնության բրիգադը արձանագրել է, որ Գագիկ Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց քաղաքի կամրջի տարածքից, որով փորձ է կատարվել շեղել իրականությունը, ձայնագրության առկայության պայմաններում շտապօգնության աշխատակիցները նախապես չխոստացված պարտակման համար ևս ենթարկվելու են քրեական պատասխանատվության: Գագիկ Կարապետյանի լիարժեք ապաքինումից հետո կհրավիրենք մամլո ասուլիս, որտեղ կհրապարակվի սկանդալային ձայնագրությունը: Իսկ մինչ այդ ստեք, ինչքան կարող եք»։ Ստեփանավանի համայնքապետարանը ֆեյսբուքյան գրառմամբ հերքել է այդ տեղեկատվությունը. «Որոշ լրատվամիջոցներ ակնհայտ ապատեղեկատվություն են տարածել, թե իբր Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը վիճաբանություն է ունեցել քաղաքացու հետ։ Այն, որ քաղաքացի Գագիկ Կարապետյանը համայնքապետարան եկել է, փաստում են համայնքապետարանի տեսախցիկները։ Այդ նույն տեսախցիկները փաստում են նաև, որ նա համայնքապետարանի շենքից դուրս է եկել առանց որևէ վնասվածքի։ Քաղաքացին, գտնվելով համայնքապետարանում, դրսևորել է ոչ ադեկվատ պահվածք, հայհոյել է, խոչընդոտել է համայնքապետարանի բնականոն աշխատանքը, որի հիմքով համայնքապետարանը դիմել է ոստիկանություն՝ քաղաքացու կողմից հասարակական կարգը պահպանել պարտադրելու խնդրանքով։ Ավելի ուշ քաղաքացին ևս մեկ անգամ նկատվել է համայնքապետարանի բակում, սակայն եղել է ոչ ադեկվատ վիճակում, փորձել է կրկին մուտք գործել համայնքապետարան, սակայն պահակը ներս չի թողել։ Որտեղից են հայտնվել արյան հետքերը քաղաքացու դեմքին և վերնաշապիկին՝ համայնքապետարանը տեղյակ չէ, համարում է, որ դա պետք է պարզեն իրավապահ մարմինները։ Հորդորում ենք բոլոր այն լրատվամիջոցներին, որոնք տարածել են ակնհայտ սուտ տեղեկությունը՝ հրատապ հերքել այն»։ |

7․5 մագնիտուդով երկրաշարժ Ճապոնիայում․ 171 հազար մարդու տարհանում է հայտարարվել (տեսանյութ)
286Երեկ, 17:12
Ծեծկռտուք՝ 11-րդ դասարանի աշակերտների միջև
182Երեկ, 12:42
«Այս ստոր արարքի պատասխանատուների նկատմամբ կձեռնարկվեն խիստ միջոցներ»․ Իսրայելի ԱԳՆ (տեսանյութ)
194Երեկ, 11:39
«Թեհրանը հարվածել է ամերիկյան ռազմանավերին՝ ի պատասխան իրանական նավի կալանման»․ #Tasnim
485Երեկ, 09:12
CENTCOM-ը հաստատել է իրանական նավի կալանումը (տեսանյութ)
422Երեկ, 09:08
Մալայզիայում խոշոր հրդեհը 1000 տուն է ոչնչացրել (տեսանյութ)
53419.04.2026, 23:48
ԱՄՆ-ում հրազենային հարձակման հետևանքով 8 երեխա է զոհվել
50719.04.2026, 22:54
Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում
37619.04.2026, 14:42

