Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Բքի և մառախուղի պայմաններում կորել է կապը զինծառայողի հետ

Բքի և մառախուղի պայմաններում կորել է կապը զինծառայողի հետ
501
Շաբաթ, 13 հունվարի, 2024 թ., 21:06

Հունվարի 13-ին եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ:
Չնայած սաստիկ բքին և մառախուղին՝ մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողին հայտնաբերելու ուղղությամբ: