Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Նշանակում է՝ ՀՀ-ին վտանգ է սպառնում»․ Ոսկան Սարգսյան

«Նշանակում է՝ ՀՀ-ին վտանգ է սպառնում»․ Ոսկան Սարգսյան
288
Կիրակի, 14 հունվարի, 2024 թ., 16:48

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ ստեղծումից 33 տարի անց Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Պետք է սովորենք պետություն ստեղծել, ունենալ, ուժեղացնել, դրա համար պետք է հասկանանք՝ պետությունն ի՞նչ է․ պետությունը կարգուկանոն է»։ Գիտակից ողջ կյանքում քաղաքականությամբ զբաղված, գրեթե 6 տարի վարչապետ աշխատող Փաշինյանը դեռ չի հասկացել, թե պետությունն ինչ է։ Բացի դեղին մամուլ հանդիսացող թերթից ոչինչ չստեղծած, միայն քննադատած ու ավերած Նիկոլ Փաշինյանը հայտարարել է պետություն ստեղծելու և կարգականոնի մասին։ Նրա ասածը նիկոլերենից թարգմանած՝ նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությանը իրական վտանգ է սպասվում, մանավանդ, որ նախկինում նա հայտարարել է Հայաստան պետության կործանման պատմական ցիկլերի մասին»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան