Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Տեսնես մեղավորները ո՞նց են ապրում». Նարինե Մանուկյան

«Տեսնես մեղավորները ո՞նց են ապրում». Նարինե Մանուկյան
268
Երեքշաբթի, 16 հունվարի, 2024 թ., 03:06

Հանրապետական վերականգնողական կենտրոնի տնօրեն Նարինե Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էսքան չապրած կյանքերի մեջ մենք ո՞նց ենք ապրում…
Ես հասկացել եմ՝ ոնց, ասեմ.
Պարելիս ձեռքերս բարձրացնում եմ ու ուսերիս ոնց որ տոննայանոց քարեր լինեն կապած:
«Ուրախ» առիթներին ամեն պատառը կոկորդովս ասեղի պես ա անցնում՝ քրքրելով.
Ծիծաղելիս մեղքի զգացումը պարանոցս թոկի պես ճզմում ա.
Հա՛ ապրում եմ, կամ, բայց էս էն կյանքը չի, որով երազել եմ ապրել կամ որով կուզենամ երեխեքս ապրեն...
Տեսնես մեղավորները ոնց են ապրում՝ այ դրա պատասխանը չունեմ…»:

Աղբյուրը`   Նարինե Մանուկյան