«Պետությունն ուզում է 40 հազարները խնայել ու տալ այլ ոլորտի ներկայացուցիչների՞ն». Նազարյանը՝ Հարությունյանին
![]() 211 Երկուշաբթի, 15 հունվարի, 2024 թ., 11:00 ԱԺ-ը քննարկում է «ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը, որոնք ներկայացնում է Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը: «Ներկայում սահմանված են 17 պատվավոր կոչումներ: Դրանց շնորհումը բացասական ազդեցություն է ունենում առանձին մասնագիտական ոլորտներում առողջ մրցակցության, արժանիքային առաջընթացի, բարոյահոգեբանական մթնոլորտի վրա, իսկ կառավարության քաղաքականությունն ուղղված է առանձին մասնագետների խրախուսմանը՝ չափելու կոնկրետ արդյունքների վրա հենված գործիքակազմով»,- ասաց պաշտոնյան՝ հավելելով. «Իրավասու բոլոր մարմինները կիսում են նախագծով անհատական մակարդակում շնորհվող պատվավոր կոչումների չեղարկման հիմքում դրված փաստարկները»: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հարցրեց. «40 հազար դրամ ստանում են ժողովրդական արտիստները: Ի՞նչ խնդիր է լուծում պետությունը՝ էս փոփոխությունով. ուզում են էդ 40 հազարները խնայեն ու տան այլ ոլորտի ներկայացուցիչների՞ն: Երկրորդ, կոչում ունեցող էսօրվա մարդիկ այլևս զրկվո՞ւմ են կոչումից, թե՞ ոչ»: Հիմնական զեկուցողն ասաց՝ այս խնայողությունը չէ, որ պետք է հնարավորություն ընձեռեր պետությանը՝ ոլորտը բարելավելու: Ինչ վերաբերում է այն անձանց, ովքեր արդեն ստացել են կոչումները, չեն զրկվելու դրանցից: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
