«Իսրայելի քաղաքական ու բարոյական կոպիտ սխալները չեն կարող անհետևանք մնալ». Ստեփան Դանիելյան
![]() 230 Երկուշաբթի, 15 հունվարի, 2024 թ., 23:36 Սա ուղղակիորեն վերաբերում է Հայաստանին, ավելի կոնկրետ՝ Սյունիքի ճակատագրին․ քաղաքագետ «Ռուսաստանի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են երկկողմանի ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության հարցերը: - Իրանի ու Ռասաստանի արտգործնախարարները քննարկել են Համապարփակ Ստրատեգիական Համագործակցության պայմանագրի նախապատրաստման գործընթացը: Սա ուղղակիորեն վերաբերում է նաև Հայաստանին, ավելի կոնկրետ՝ Սյունիքի ճակատագրին, իսկ գուցե Արցախի խնդրում հնարավոր զարգացումների վրա, եթե Հայաստանում պետականության ու պետական քաղաքականության նշույլներ դեռ մնացել են: Սա պետք է դիտարկել նաև՝ ըստ էության իսրայելական ու հակաիսրայելական կոալիցիաներ են սկսում ձևավորվել և բաժանարար գծերն Արևմուտք-Արևելք, Հյուսիս-Հարավ տրամաբանությանբ չեն արդեն բաժանվում, ինչը նոր իրականություն է: Պետք է նաև ֆիքսել, որ Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերություններում որոշակի սառեցում է սկսում նկատվել, դա պայմանավորված է Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում Թուրքիայի դիրքորոշման փոփոխության և ուկրաինական հարցում Թուրքիայի երկակի խաղերի փաստերով: 2020 թվականին Իսրայելը ակտիվ դերակատարություն էր ստանձնել Արցախի պատերազմում, փաստորեն ակտիվորեն մտնելով ռուս-իրանական ազդեցության գոտի, ինչը վերջիններիս պետք է դուր չգար ու հիմա ստանում է պատասխանը Գազայի խնդրում, նրանց ակտիվությամբ, ոչ Իսրայելի օգտին: Իսրայելի մյուս սխալը բարոյական ոլորտում է, ինչն ունի մեծ քաղաքական նշանակություն: Հոլոքոստի գաղափարի վրա հրեաների մոբիլիզացիայի շնորհիվ պետականություն ստեղծած հասարակությունը նախ Ցեղասպանություն ապրած հայերի դեմ գործեց Արցախում, երկրորդ՝ հենց ինքն է պաղեստինցիների Հոլոքոստ կազմակերպել: Դա թե ներքաղաքական, թե արտաքին արտաքին քաղաքական դաշտում հրեաների բարոյալքման գործոն կարող է դառնալ: Հատկապես ցինիկ էր հնչում Իսրայելի արտգործնախարի Թուրքիային հայերի ցողասպանության մեջ մեղադրելու խոսքերը, ի պատասխան Թուրքիայի մեղադրանքներին պաղեստնցիների ցեղասպանության անելու մեղադրանքին: Իսրայելի քաղաքական ու բարոյական կոխպիտ սխալները չեն կարող անհետևանք մնալ»: Աղբյուրը` Ստեփան Դանիելյան |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
