«ՀՀ-ում ավելի վստահ են տնտեսությունը չեզոքացնում, քան դա պետք էր ՌԴ-ին կամ Ադրբեջանին և Թուրքիային». Սամսոն Գրիգորյան

Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ասում են, որ Փոթիի նավահանգստից ՀՀ կապը դեպի ԵԱՏՄ երկրներ ապահովող լաստանավային ծրագիրը դադարեցվել է։ Ասում են նաև, որ լաստանավի փոխարեն գործարկվել են կոնտեյներատար նավեր։ Հայտարարել են, որ գործարարների շրջանում անհրաժեշտ հետաքրքրություն չգտնելու և ֆինանանսապես ոչ շահավետ լինելու պատճառով է ծրագիրը վիժեցվել։
Եթե կոնտեյներատարներով լաստանավերը փոխարինելու փաստը իրավացի է, ապա պարզ էր, որ չի աշխատելու։ Կոնտեյներատարի դեպքում մեքենան պետք է հասնի նավահանգիստ, կոնտեյները վրայից հանվի և բարձվի նավի վրա, հետո, մյուս կանգառում, նոր մեքենա պետք է ընդուներ բեռը, վերջնակետ հասցնելու համար։ Սա ծախսատար է, մի քանի անգամ բեռնափոխադրումը թանկացնող գործիք է։ Եթե լիներ լաստանավ, բեռնատարը ամբողջությամբ կբարձրանար վրան և, հետո նույն մեքենան կշարունակեր իր ճանապարհը։
Եթե այս ամենը իրավացի է, և այսպես էլ եղել է, ուրեմն ամեն ինչ ավելի վատ է, քան ես էի կարծում, ուրեմն ՀՀ-ում ավելի վստահ են տնտեսությունը չեզոքացնում, քան դա պետք էր, ասենք ՌԴ-ին, կամ Ադրբեջանին և Թուրքիային։
Իսկ եթե ի սկզբանե լաստանավը չաշխատող մեթոդ էր, ուրեմն սա շարքային պոպուլիզմ է, մանիպուլիացիա, որոնք, ինչպես նաև այլ շատ տեսականեր օգտագործելով, այս իշխանությունները մոլորության մեջ դնելով ՀՀ քաղաքացիներին, ուզուրպացրել են երկրի կառավարումը։
Փաստն այն է, որ ՀՀ արտահանումը նորից մնաց Վերին Լարսի հույսին, կնշանակի՝ անհույս»:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
162Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
47613.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
141513.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
53112.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
48112.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
36012.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
91711.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
143111.08.2026, 21:04