Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Անտուն մնացած արցախցիներին չեն տրամադրում անհրաժեշտ սոցիալական աջակցությունը». Գ. Դանիելյան

«Անտուն մնացած արցախցիներին չեն տրամադրում անհրաժեշտ սոցիալական աջակցությունը». Գ. Դանիելյան
247
Երեքշաբթի, 16 հունվարի, 2024 թ., 17:06

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրառում է կատարել իր էջում՝ կցելով տեսանյութ. «Վերջին օրերին բանակում՝ ոչ մարտական պայմաններում, կորցրինք երիտասարդ հայ տղաների՝ անտարբերության, անկազմակերպվածության և անփութության հետևանքով։
Եվ ընդհանրապես, բանակում օրինաչափ են դարձել դժբախտ պատահարները, ինքնասպանությունները, սպանությունները։ Մինչև ե՞րբ է շարունակվելու այս շղթան։ Ո՞վ է պատասխան տալու այս իրավիճակի համար։
Անտուն մնացած արցախցիներին չեն տրամադրում անհրաժեշտ սոցիալական աջակցությունը։ Ամեն օր ստանում եմ բազմաթիվ ահազանգեր, որ կառավարության վատ աշխատանքի պատճառով մինչ օրս աջակցություն չեն ստանում մարդիկ, որոնք պետք է ստանան անհրաժեշտ օգնությունը։
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գերեվարված է, իսկ Ադրբեջանի նախագահը խոսում է տարածքային նոր նկրտումների մասին
Խաղաղության հասնում են երկիրը հզորացնելով, և ոչ այն մուրալով։ Դադարեցրե՛ք մանիպուլյացնել պատերազմից հոգնած, սպառված հանրությանը։
Այցելե՛ք դպրոցներ, ստուգեք խողովակները, կախիչները, բայց հեռու մնացեք երկրի կառավարումից։ Ձեր ամեն օրվա մնալը իշխանության ղեկին թանկ է արժենում մեր պետության, մեր ժողովրդի վրա»:

Աղբյուրը`   Գառնիկ Դանիելյան