Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ցանկացած պետական ծառայող նիկոլի աշխատողն է». Կարապետ Պողոսյան

«Ցանկացած պետական ծառայող նիկոլի աշխատողն է». Կարապետ Պողոսյան
248
Չորեքշաբթի, 17 հունվարի, 2024 թ., 14:48

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քանի որ շատերի մոտ հարցեր կար, թե տամոժնիկները մեղք էին և այլն, ապա ասեմ երկու բան՝
1. Ցանկացած պետական ծառայող, ինքը նիկոլի աշխատողն է, ունի կնքած պայմանագիր, որ ինքը կծառայի նիկոլին, նիկոլի օրենքներով։
Օրինակ տամոժնիկը փող կհավաքի, կտա նիկոլին, նիկոլն էլ՝ բեռետավորին, բեռետավորն էլ դուբինկեն իմ գլխին...
Հետևաբար, ցանկացած պահին պետական աշխատողը պետք է պատրաստ լինի նաև իմ հարվածին, քանի որ ինքը կամա թե ակամա իմ թշնամու զինվորն է, հետևաբար ավելի լավ է տեսադաշտում չհայտնվի...
2. Մաքսավորը նաև սպա է, պագոն է կրում, հետևաբար թող «գողական» չգնա, պատրաստ լինի, որ ցանկացած պահին իրեն կարող են հայհոյել և նամանավանդ աշխատանքային ժամերին գործի օրենքով, որպեսզի օրենքը չգործի, կամ չզբաղվի իրենով...
Հաա, չասեք դե հմի ինչ անենք, տուն ենք պահում, երեխա, լավ եք անում, մենք էլ հավի ճուտ չենք պահում, մերոնք էլ են էրեխա, բայց մենք հաստատ թուրքին ծառայելով չենք պահի, ավելին մենք նաև պետության համար կռիվ տալով, ձեր էրեխեքի համար էլ ենք կռվում... և թող յուրաքանչյուր պետծառայող ինքն իրեն հաշիվ տա, թե ինքը ինչքանով երկարացրեց թուրքի կյանքը և ինչքանով իր աշխատանքով տուժեց մեր հայրենիքը...»:

Աղբյուրը`   Կարապետ Պողոսյան