«Կա՞ մի բան, որ դուք պատրաստ եք չզիջել և կա՞ մի բան, որ պատրաստ է զիջել Ալիևը». Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին
![]() 241 Չորեքշաբթի, 17 հունվարի, 2024 թ., 20:21 «Նախընտրական խոստումներում նշվում էր «անջատում հանուն փրկության» թեզի մասին, իսկ բանակցություններում այս կառավարությունը որդեգրել էր «հանձնենք Արցախը, ստանանք կադաստրի վկայական, ապահովենք 29800-ը»: Զոհաբերեցիք Արցախը, ադրբեջանական զինված ուժերը շարունակում են կանգնած մնալ Ջերմուկում, Ներքին հանում, օկուպացված մյուս տարածքներում»,- այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը: Նա, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց. «Հետո էլ ասում էիք՝ խաղաղությունը շատ մոտ է, հիմա կգնանք, կկնքենք պայմանագիր, նաև ասում էիք՝ 3 սկզբունքների շուրջ ձեռք եք բերել համաձայնություն՝ տարածքային ամբողջականություն, սահմանազատման մասին սկզբունքներ և կոմունիկացիաների ապաշրջափակում: Բայց հիմա Ալիևն ասում է՝ որտեղ կանգնել եմ, ընդհանրապես չեմ պատրաստվում դուրս գալ: Ալիևը պահանջներ է ներկայացնում, որևէ կետում զիջման չի գնում, դուք բոլոր այն հարցերը, որոնք համարում էիք կարմիր գիծ, բոլորը զիջել եք: Սահմանազատման շուրջ որևէ սկզբունքի վերաբերյալ համաձայնություն չկա, ապաշրջափակման մասին խոսք չկա: Դուք զիջում եք ամեն ինչ, Ալիևը չի զիջում ոչինչ: Ցույց տվեք մի կետ, որտեղ պատրաստ եք մինչև վերջ կանգնել ու չզիջել, և ցույց տվեք մի կետ, որտեղ Ալիևը պատրաստ է գնալ զիջման»: Ի պատասխան Փաշինյանը դժգոհեց, որ անդադար նույն բանն են ասում, չեն հոգնո՞ւմ: Մանրամասները՝ տեսանյութում։ |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
