«Ես մի երկրի վարչապետն եմ, որի ամենաբարձր գագաթն Արագած լեռն է». Փաշինյան
![]() 225 Չորեքշաբթի, 17 հունվարի, 2024 թ., 22:00 Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը դիմեց Փաշինյանին: «Ուզում եմ հիշեցնել 2020 թվականին ձեր կողմից գրված «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդը՝ ընտանիքը» մտքի մասին, ինչպես նաև հետևյալ տողերը՝ «Ամենևին էլ հայրենիքը պետությանը չի հակադրվում. երբ հայրենիքը փորձում ենք հակադրել պետությանը, ոչ հայրենիք ենք ունենում, ոչ էլ պետություն։ Հայրենիք ունենում ենք այն ժամանակ, երբ հասկանում ենք, որ հայրենիքը պետությունն է։ Այնպես որ՝ Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդը՝ ընտանիքը»,- հայտարարեց Փաշինյանը։ Մանուկյանն հակադարձեց, որ օջախն ատամներով են պահում, որ անգամ 1 սմ չկորչի, իսկ ընտանիքի անդամների վրա ոստիկանական մահակներ չեն բարձրացնում։ «Ես չեմ ուզում վիրավորել ձեր դասղեկին կամ հայոց լեզվի ուսուցչին, սակայն եթե դպրոցում Շիրազի՝ «Ո՞րն է բաբո, մեր հայրենիքը» բանաստեղծությունը լավ սովորացրած լինեիք, հայրենիքն ու պետությունը չէիք հակադրի, Արարատն էլ Արագածի հետ չէիք հակադրի»,- ասաց Մանուկյանը։ Փաշինյանը հակադարձեց, որ ինքը մի երկրի վարչապետն է, որի ամենաբարձր գագաթը Արագած լեռն է։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
12702:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14600:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13200:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
192Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
217Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
147Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
275Երեկ, 23:12
