Ո՞ր ընկերություններն են 2023 թվականին հարկեր թաքցրել․ «Հրապարակ»
![]() 1127 Հինգշաբթի, 18 հունվարի, 2024 թ., 09:24 «Հրապարակ»-ը գրում է․ «Պետական եկամուտների կոմիտեն երեկ հրապարակել է տնտեսվարողների ցուցակներ, ըստ որոնց՝ 2023 թվականի ընթացքում 19 միլիարդ 200 մլն դրամի չափով թաքցված հարկեր են գանձվել։ Ցուցակներից մեկը կապված է «Ակթրեյդ Սոֆթ» ընկերության գործունեության հետ։ Այս ընկերությունը, հիշեցնենք, ծրագրային ապահովմամբ է զբաղվում: «Զովք» սուպերմարկետների ցանցում սկսված ուսումնասիրությունների ժամանակ ձերբակալվեց, ապա կալանավորվեց այս ընկերության սեփականատեր Վլադիմիր Սարգսյանը, ում մեղադրեցին պետությանը խաբելու մեխանիզմներ գործադրելու մեջ։ Ձերբակալվել էին նաև «Զովքի» սեփականատերերը, սակայն բոլորն ազատվեցին, բացի Վլադիմիր Սարգսյանից։ Ավելին՝ թե՛ «Զովքը», հետագայում թե՛ «Ալեքս» ընկերությունը ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքները, գումարներ են մուծել և ազատվել քրեական պատասխանատվությունից, իսկ Վլադիմիր Սարգսյանը, ով իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, մինչ օրս կալանավորված է։ Փորձեցինք կապ հաստատել այս ընկերությունների հետ՝ հասկանալու համար, թե ինչպես են մեկնաբանում պետությունից այսքան հարկեր թաքցնելու վերաբերյալ ՊԵԿ հաղորդագրությունը, իրո՞ք թաքցրել են, թե՞ պարզապես պահանջել են՝ վճարել են, որ գլուխներն ազատեն ՊԵԿ ստուգումներից ու անխոչընդոտ շարունակեն աշխատել։ Պատահականության սկզբունքով զանգահարեցինք «Մելանտե» ընկերության արտադրամաս, որտեղից զարմանքով պատասխանեցին, թե ինչու ենք հետաքրքրվում ՊԵԿ-ի կողմից տարածված հերթական հաղորդագրությամբ։ Դիտարկմանը, որ խոսքն իրենց ընկերության կողմից հարկերը թաքցնելու, իսկ հետագայում դրանք վերականգնելու մասին է, և դա ամենևին հերթական հաղորդագրություն չէ, ընկերության ներկայացուցիչն արձագանքեց․ Ահա այսպիսի ամբարտավան պատասխան մի ընկերության կողմից, որը միլիոնավոր դրամների հարկ է թաքցրել պետությունից և, ըստ էության, որևէ պատասխանատվության չի ենթարկվել՝ բացի պետությանը պատճառված վնասը հետին թվով փոխհատուցելուց»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Կարո՞ղ է տնտեսությունը զարգանալ, եթե աճում է ոչ թե ստեղծված արժեքի, այլ պարտքի հաշվին»․ Դավիթ Անանյան
15003:06
Ադրբեջանը ցանկանում է ավելացնել գազի մատակարարումը ԵՄ
351Երեկ, 20:31
«Թալանի վերադարձ լինելու է, այդ թվում՝ Փաշինյանի իշխանության օրոք կատարվող թալանի»․ Մեսրոպ Առաքելյան
236Երեկ, 16:24
«Այս մասին խոսում է մի սոված ոհմակ, որի օրոք 8 000 000 000+ դոլարով ավելացել է երկրի արտաքին պարտքը»․ Արմեն Աշոտյան
257Երեկ, 14:36
«Բայց մոռանում են ասեն, որ 2018-2025-ին պետական պարտքն աճել է 7 միլիարդ դոլարով»․ Արմեն Եղիազարյան
214Երեկ, 13:12
2 ամսում Տավուշի մարզպետարանում ավելի քան 15 միլիոն դրամ պարգևավճար է բաժանվել. «Հրապարակ»
254Երեկ, 09:12
«Իրադարձությունների զարգացումները կարող են բերել ՀՀ եկող պարենային ուղիների խափանման կամ թանկացման». Հայկ Խանումյան
57710.03.2026, 02:06
Իրանը շարունակում է նավթ տեղափոխել Հորմուզի նեղուցով. #Bloomberg
112910.03.2026, 00:25
