«Ադրբեջանում գործարկվել են կայքեր, որտեղ ամբողջ Հայաստանը ներկայացվում է ադրբեջանական». Արման Թաթոյան
![]() 265 Հինգշաբթի, 18 հունվարի, 2024 թ., 21:54 ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ներկայացրել է Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիվ քարոզչության նոր մեթոդները՝ կեղծ տեղեկատվություն և թշնամանք տարածող կայքերը․ «Մի քանի օր առաջ գործարկվել են «Վիրտուալ Արևմտյան Ադրբեջան» (qerbiazerbaycan.com) և «Հայկական հանցանքներ» (armeniancrimes.com) կայքերը, որտեղ ամբողջ Հայաստանը ներկայացվում է ադրբեջանական։ Կայքերից մեկը քառալեզու է (ադրբեջաներեն, անգլերեն, ռուսերեն, իսպաներեն), իսկ մյուսը՝ անգլերեն և ռուսերեն։ «Հայկական վանդալիզմ» և «Ռեսուրսներ» բաժիններում կեղծ վկայություններ են հայերի կողմից ադրբեջանական կոտորածների մասին: Հայկական եկեղեցիներն ու վանքերը ներկայացվում են ադրբեջանական մշակույթի մաս և բազմաթիվ այլ կեղծիքներ։ Չնայած հայերի նկատմամբ հենց ադրբեջանական պատերազմական հանցանքներին՝ խոշագումներից ու սպանություններից մինչև մշակութային հուշարձանների ոչնչացում, նրանք ահռելի գումարներով ոչ միայն ստեղծում են իրենց գոյություն չունեցող պատմությունը և հնարավոր բոլոր միջոցներով աշխարհին մատուցում այդ ամենը, այլ նաև ձևավորում են Հայաստանի նկատմամբ ագրեսիայի ու տարածքային պահանջների հիմքեր։ Ակնհայտ է, որ այս ամենը տեղի է ունենում ադրբեջանական իշխանության ուղիղ հովանավորությամբ։ Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունը չի «քայլելու» «խաղաղության խաչմերուկ»-ով. նրանց նպատակն այդ ճանապարհին Հայաստանի չլինելն է»,- գրել է Թաթոյանը։ |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
